Ավետիք Իսահակյանի Տուն-թանգարան
Հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, բացվել է 1963թ-ին։ Գրողը իր կյանքի վերջին 10 տարիները անցկացրել է հենց այդ տանը։
Տան նախագիծը եղել է ճարտարապես Պերճանուշ Մսրյանը գաղափարը։ Իսահակյանը ինքն է ընտրել սրբատաշ տուֆը որպես իր տան պատերի քար։ Տունը ունի երկու հարկ, տեսքով այն կարելի է նմանեցնել մատուռի։
Իսահակյանի տունը միշտ լի է եղել պատվարժան հյուրերով։ Բանաստեղծի աշխատասենյակը յուրահատուկ համբավ ուներ այցելուների շրջաններում։ Գրասեղանը, որի վրա տեղադրված են անձնական իրերը, հարազատերի լուսանկարները և կարդացած վերջին գրքերը, դրված է իր աշխատասենյակում։ Չի կարելի անտարբեր անցնել բանաստեղծի անձական գրադարանի մոտով, որի չափերը կարող են այցելուներին ահռելի թվալ։ Այցելեք նրա ննջասենյակը և հուշասենյակը, ապա արդեն կարելի է գնալ իր գողտրիկ այգին, որտեղ վարպետը իր իսկ ձեռքերով է տնկել ծառերը։ Վերջիններս մինչև հիմա կանգուն են։
Թանգարանի գլխավոր նպատակն է ցույց տալ այն մթնոլորտը, որում արարել է Ավետիք Իսահակյանը, հիշեցնել բանաստեղծի կերտած մշակույթի մասին։
Թանգարանային կյանքը միշտ լի է զանազան միջոցառումներով, դասախոսություններով, ցուցադրություններով և ցուցահանդեսներով։ Կազմակերպվում են երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, բաց դասեր, գիտական ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ անվանի մարդկանց հետ։ Իսկ բոլորի կողմից սիրված ‹‹թանգարանային գիշեր››-ին թանգարանը ներկայանում է միջոցառումներով, որին մասնակցում են տարբեր տարիքային խմբի մարդիկ։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթիից-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 11։00-16։00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 3000 դրամ է։
Անգլերեն/ռուսերեն Էքսկուրսիայի արժեքը 4000 դրամ է:
Մուտքի տոմս - 1200 դրամ
Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս՝ 600 դրամ
https://isahakyanmuseum.am/